Վզգո, կարողա ուրիշին ես բռնել պադվալում, գլխներիս խաբար չկա? Հարցրեց Մստոն, ապա ավելացրեց, դե իրիկուն էր, պադվալ տեղ. ասում եմ, կարողա և չես ջոգել
Չէ, հաստատ Վաղոն էր, հաստատ, ինքնավստահ պատասխան լսվեց Վզգոյի շուրթերից:
Կամ էլ կարողա Վաղոն մկան դեղա կերել, կայֆի տակ չի ջոգել, ինչա անում, հիմա էլ չի հիշում, ծաղրանքով արտահայտվեց Անդրանիկը:
Անդրանիկ, ռեխդ փակի, Անդրանիկ! Նրան սաստեց Համոն:
Վզգո, բա դու ուրիշ ապացույց չունես, որ Վաղոնա արել? Հարցրեց Սմբոն:
Ունեմ: Վիզս վերջում ճանկռեց էդ համբալն ու ճողոպրեց յեսիմ ուր, պատասխանեց Վզգոն` ցույց տալով իր վերքը:
Էդ Վաղոնա արել? Կասկածանքով հարցրեց Ջիվոն, ապա ևս մեկ հարց ուղղեց նրան, գիտես, չէ, մեզ խաբողն ինչա?
Ասում եմ, Վաղոնա արել, ձայնը բարձրացրեց Վզգոն` իր պոչով հարվածելով սեղանին:
Արա, գլխներիս ուրիշ քյալակ կարայիք բերեիք?! Չգիտես, թե ում էր ուղղված զայրույթով լեցուն այս հռետորական հարցը, որը տրվեց Սեթոյի կողմից և մնաց անպատասխան
Արա, դե սենց էլ անորոշ վիճակ կըլնի, որ էսա?! Ասաց Պստոն իր հերթին
Համոն հայտարարեց ընդմիջում, որից հետո հարց ուղղեց բոլորին.
Հիմա ինչ եք ասում, հարգարժան մկներ, պատժենք Վաղոյին թե ոնց?
Բա էլ ոնց? Էդ կերածը չպըտի մարսի, վստահ կերպով արտահայտվեց Վռամը:
Ջիվո, դու ինչ կասես?
Ես չէի շտապի, պատիժը հա էլ կա Ուր պիտի փախնի? Գետնի տակից էլ կգտնենք, եթե ինքնա, պատասխանեց Ջիվոն: