Հակոբյան Արմինե - Ժամադրություն մտքերի աշխարհում стр 2.

Книгу можно купить на ЛитРес.
Всего за 199 руб. Купить полную версию
Шрифт
Фон

Եվ եթե մի օր հրաշքի ուժով (իսկ հրաշքներ լինու՞մ են արդյոք) հույսը վերածնվի, գուցե սերն էլ հնազանդորեն նրան հետևի: Բայց դա արդեն ոչ ոք չգիտի

Միգուցե՞ սերը հենց ցանկալի բանի հույսն է ինքնին

Եվ ճիշտ է ասված, որ «հույսը վերջում է մեռնում»

Գուցե հենց դա է պատճառը, որ սերը այդքան երկար է ապրում

Իրավիճակ, որում հայտնվել են, թերևս, մեզանից շատերը

Որևէ էակ հետևողական չի կարող լինել այն գործողություններում, որոնք հակասում են իր էությանը, քանի որ շատ շուտով նա կբախվի աններդաշնակության` երևի թե դաժանագույնին մարդկային ապրումներից. մի բան, որ մասնատում է ներաշխարհդ, հանգիստ չի թողնում միտքդ Դեպի փակուղի ճանապարհ բացող հոգեվիճակ. փակուղի, որն առաջ է քաշում բազմաթիվ խնդիրներ, բարդ խնդիրներ քեզ համար, որոնց չկա որևէ մեկ լուծում աններդաշնակության թակարդում, և ինքդ քեզնից դու մշտապես խնդրի լուծման հակասական ուղիներ ես ստանում Եվ ուզում ես, անպայման ուզում ես դուրս գալ այդ իրավիճակից, բայց չգիտես` որ ուղղությամբ շարժվել Գուցե արագ առա՞ջ գնալ, գուցե` ե՞տ, գուցե` կանգնել և սպասե՞լ, իսկ միգուցե գտնել ինչ-որ այլընտրանքային, մարդկությանը դեռ անծանոթ ուղի Ո՞րն է քո ճանապարհը

Աններդաշնակությունից դուրս գալու քո ճանապարհը դու, միայն դու պետք է գտնես Ես ասեմ, որ այս` սահմանային իրավիճակում, որոշում կայացնելու փաստն ավելի կարևոր է, քան ինքնին որոշումը Ինչու՞ ես հապաղում Վախենու՞մ ես երևի, սխալ որոշումից ես վախենում Սխալ, որը քեզ ի վերջո ցավ կպատճառի Սակայն արդյո՞ք ցավալի չէ այս իրավիճակը, երբ դեռևս ոչ «ճիշտ», ոչ էլ «սխալ» որոշում չես կայացրել Ցավալի է գուցե և ավելի, քան ցանկացած որոշման ամենավատ արդյունքը կլինի

Ճիշտ որոշումը ցանկացած իրավիճակում այն է, որը բխում է քո իսկ էությունից. քո իրական էությունից և ոչ վերջինիս արտացոլանքից` թեկուզ քեզ հարազատ և քեզ համար հեղինակավոր մարդկանց աչքերում Քո իսկ էությունից և ոչ` մշտապես քո գլխին նստած «հասարակություն» կոչվող հրեշից Այո, հրեշից և եթե դու գիտակցաբար կամ անգիտակցաբար նրա հետ մշտապես հաշվի ես նստել քո որոշումներում, նա քո մեծագույն թշնամին է. քո և բոլորի` բոլոր, բոլոր

«հասարակական» էակների: Իսկ դու ունես այլընտրանք` թա´փ տուր ուսերդ, գլուխդ թա´փ տուր, վայր նետի´ր քո և քեզպեսների (երբեմն` կյանքի) հաշվին դեռևս կենդանի այդ հրեշին, տրորի´ր ոտքով, ծիծաղի´ր վրեն ու մոռացի´ր նրան Մի´ հիշիր նրան` նույնիսկ հակադրվելու համար, քանզի սա էլ նրա պատճառած չարիքի հակառակ կողմն է

Ու կայացրու´ որոշում

Ճիշտ որոշումն այն է, որն առավելագույնը բխում է քո իսկ էությունից

Քո որոշման մեջ ոչ մեկին մի´ լսիր, ոչ մեկին նաև դիտմամբ մի´ հակադրվիր

Լսի´ր ինքդ քեզ ու սխալվելուց էլ մի´ վախեցիր Փորձի´ր ու հիշիր` երբեմն որոշում կայացնելու փաստն ավելի կարևոր է, քան ինքնին որոշումը:


Սիրտը

Հաճախ հարցնում են ինձ «Ի՞նչ որոշեցիր» կամ «Ինչու՞այդպես»: Ես ոչ որոշում եմ, ոչ էլ գիտեմ պատճառները Չունեմ դրա իրավունքը: Ձեզ համար (ուրիշ մարդկանց) ես պարզապես միջնորդ եմ, փոստատար Հասցնում եմ Ձեզ նրա կարգադրությունները: Իմ խնդիրը նրան լսելն ու ճիշտ հասկանալն է, իսկ նա շատ պարզ է խոսում. հաճախ գոռում է, թեև երբեմն էլ ցածր է խոսում, նույնիսկ` շշուկով: Սակայն նրա ցածր ձայնը արդարացում համարելով` ասել, որ այն «իբր չի լսվում» նույնն է, ինչ արհամարհել նրան: Իսկ նա արքա է և նման պահվածքը երբեք չի ներում Միշտ պատժում է:

Այո, սիրո ոլորտում սիրտը արքա է. ուստի, որոշումներ կայացնելու լիազորությունը միայն իրեն է պատկանում: Ես այս հարցում անզոր եմ: Եվ իմ կողմից կատարված ցանկացած փորձ կառավարելու նրան այն ոլորտում, որը միայն իրենն է, իմ և այլոց համար պատուհաս է դառնում, իսկական դժբախտություն Սիրտը չի սիրում, երբ իրեն փորձում են լռեցնել, համոզում են, վիճում են նրա հետ, որքան էլ տրամաբանական և հիմնավոր լինեն փաստարկները Տանել չի կարող, երբ իր ձայնին խառնելով արտաքին աղմուկը (ուրիշների խորհուրդներ և այլ արտաքին ազդեցություններ) իր խոսքերն աղավաղում են Սիրային հարցերում մենաշնորհն իրենն է, և նրա միակ կոչումը հրամայելն է, իսկ նրա հետ համերաշխ ապրելու միակ ուղին` ենթարկվելը Հակառակ դեպքում այս արքան դաժան է դառնում. իրեն չհնազանդվելու յուրաքանչյուր րոպեի համար պահանջում է հատուցում` երկարատև տառապանքներով: Նա ավելի վրեժխնդիր և իշխանատենչ չէ, քան մեր կյանքը կառավարող մյուս արքաները: Պարզապես, արդարացիորեն միայն իրեն պատկանող ոլորտի գործերին այլ արքաների միջամտությունը նա չի հանդուրժում Եվ երբ մեր կյանքը կառավարող մյուս արքան` բանականությունը, փորձում է ներխուժել սիրո ոլորտ` թելադրելով իր օրենքները և առավել ևս, երբ հաղթանակ է տանում, սիրտը մեծ ցավ է ապրում և կսկիծը հավերժ պահելով իր ներսում` անվերջ տանջում է մեզ:

Այդպես վրեժ է լուծում: Կյանքի մյուս ոլորտներում սրտի և բանականության մրցակցությունը բնական է, առողջ և արդար, բայց ոչ սիրո հարցում: Սերը սրտի տոնն է:

Սիրտը քմահաճ է, կամակոր, անհամբեր, անտրամաբանական և անկանխատեսելի, երբեմն` փոփոխական, երբեմն էլ` կայուն իր նախասիրություններում և շատ համառ:

Ինչպիսին էլ որ լինի, նա է իմ սիրտը և սիրային հարցերում իմ տերը. նա է հրամաններ արձակում, որոշումներ կայացնում իմ գործողությունների վերաբերյալ, ինձ «խելքին» փչած պահանջները ներկայացնում և ունի այդ ամենի արդարացի իրավունքը, քանի որ նա է, որ ունակ է կյանքս վերածելու հոգեկան ցավով հագեցած անելանելի իրավիճակի (իրեն անտեսելու պարագայում), և միևնույն ժամանակ, նա է, որ ունի հնարավորություն պարգևելու մարդ էակին հասանելի մեծագույն երջանկությունը կյանքում` սիրո երջանկությունը, ինչն արտահայտելու համար ավելի հարմար հոմանիշ չեմ գտնում, քան «դրախտ երկրի վրա» հասարակ և բովանդակալից արտահայտությունը Մի հոգեվիճակ, որին միայն բանականությանը հետևելով` երբեք չես հասնի:

Ուստի, իր «առաքելությունը» իսկապես կատարող բանականությունը սիրո աշխարհում սրտի արդարացի կառավարմանը երբեք չի խանգարում: Նա նույնիսկ ասում է. «Թողե´ք, որ սիրտը իշխի, իշխի` իրեն լիովին դրսևորելով և մեզ ամբողջությամբ իրեն ենթարկելով Թողեք, թեկուզ հանուն սերը` (իսկական, տրամաբանական հիմնավորումից զերծ սերը ) «դրախտը երկրի վրա» վայելելու չնչին հավանականության»:

Սրտի գաղութացում

Գրում եմ մի հիպոթեզ, որը, հուսամ, կհերքվի, քանի որ մարդիկ այլ կերպ չեն կարող:

Ваша оценка очень важна

0

Дальше читают

Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3