Դավթյան Ֆեմիդա - ՆԱՄԱԿՆԵՐ ԲԱՆՏԻՑ стр 5.

Шрифт
Фон

Ամենայն հայոց նախագահ, ես մարտի 27-ից ոչ ամենայն, ոչ էլ հայոց Ֆեմիդաս,ազգային աղետ եմ, էկոլոգիական աղետ, կաշառքի վարակակիր, աղետ Աղ Վանա ձկների, Տավուշի սառնորակ ճահճի, «Աբովյան» ԲԿՀ-ի «նարկոպոռնոգժա-բանտի»։ Խեղճ համակարգը ես եմ վարակել, թեև ՀՀ-ում երբեք չեն ասի, որ դա համակարգ է։ Ես տղամարդավարի խոստո-վանում եմ։ Եթե դժվար է խոստովանել, ապա ես կաշառքի վարակակիր եմ և վարակել եմ համակարգը, չէ՞ որ համակարգի վարակը չեմ կրել։ Թույլ կտա՞ք իմ վարակակիր մատերիայի ձևը տանել Ձեր երկրից, փրկել Ձեր երկիրը և ինձ։ Ֆեմիդա Դեռ Շղթայված։


24

ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին

Հասցես-նույնը

ՀՀ 

ԱՆ

«

Աբովյան

»

ՔԿՀ

ի

ԿՊՎ

կալ

.

Ֆելմիրա

Դավթյան

Ֆեմիդա


Դիմում խոստովանություն

Պարոն նախագահ

Կանգնել եմ Ջ. Սորոսի «բաց հասարակություն» ուսումնասիրության վիճելի միակ կետից բխող դիլեմայի առաջ։ Ինչպես մտածում եմ, ձեր պետության միակ անուղեղ անուղղելին ես եմ մնում։ Ձեր ուղղիչում ուղղվում եմ, ուղղվում, բայց անուղղելի եմ մնում։ Ելք չկա։ ՈՒզում եմ, երբ Նորին մեծության կամքը «թամամվի» (ներեցեք թուրքերեն բառիս համար, հոդվածս չավելացնեք, այդ բառը փոխ է առնվել զինդերենից, փոխ. բառար. 1962թ. Էջ 782) վտարեք շենշող Հայաստանից։ Այստեղ էլ վիճակս վիճակ չէ։ Բանտի բանտը ուրի՜շ բան է, պարսիկներին էլ չեմ ցանկանա։ Հայաչարի բանտում էլ չեմ հարմարվում։ Հաստատ հայ չեմ, սրանց էլ չեմ նման։ Առավոտյան զարթնում եմ, ասում `բարի լույս մեծն հայոց պոռնիկներ։ Վերջ։ Բոլորը նեղանում են։ Նույնն ասում եմ նարկոմաններին, խարդախներին, գժերին։ Մի խոսքով, չնեղացած մարդ չկա։ Նարնջի հյութ եմ ուզում, « Ջերմուկ են» տալիս, ասում եմ, ինչու՞։ Պարզվում է բառի մեջ «ջ» կա։ Ես իինչպե՞ս դիմանամ։ Գոնե մի էլիտար տիկին բերեն, աչքերի խորությամբ ուղեղի ծալքերը հաշվեմ, օրերն անցնեն։ Գանգուղեղի կրիզիս է, կրիզիս Նախագահ ջան. Բանտը նարինջ չէ, միտքս 1 տարի է ազգային չէ, 99% մտքերից թթված կիտրոնի հոտ եմ առնում։ Մի խոսքով, ես մենակ եմ այս հզոր կառույցում, կույր Ֆեմիդան եմ, մարդ չեմ տեսնում։

25

Չգիտեմ ինչ անել։ Չերնիշևսկու օրն եմ ընկել։ Մեղավոր*ր եմ, որ մոտովս հայ անցավ` «թրքացա» Կարևորը, հասկացա, որ հայերենից հայերեն թարգմանելը ողբերգություն է, հայի դիվանագիտությունը` ուտոպիա։ Երբ ինձ համար ապրող և առանց ինձ հաստատ մեռնող խելագարներին օգտագործելով, պետական ազգային գերհզոր մտածողությունը ինձ հայաբանտ բերեց, համոզվեցի, որ անհամատեղելի են մարդը և գոյամարդը։ Իմ փոխարեն իրենք ինֆարկտ տարան։ Նույնը կլիներ, երբ գնալս լսեին։ Ես մեղավոր չեմ, որ հայկական ֆիգուրներով շախմատ խաղալ չեմ կարող։ Կարևորը, կողմ եմ, որ ՀՀ-ն դառնա շախմատի հայրենիքը։ Ձեռք չեմ տվել, որ խաղամ, ձեռքով հրել եմ' շպրտելու միտումով։ Ոչ' խենթաբույժ եմ, ոչ հոգեբույժ։ Արհամարհանքից ու քննադատությունից գոյն է ոխակալում։ Ես ծիծաղում եմ։

Մի ժամանակ վստահ էի' Մայր Հայաստանի հուշարձանը իմ պատկերով է լինելու և կոչվելու է ''փրկչամայր''։ Տեսնու՞մ եք, ինչ ''ռոմանտիկ'' խելագար եմ։ Հիմա մտածում եմ, որ լավ հարևանի ծառի շվաքը անհուսալի ծնողի չբացվող անձրևանոցից լավ է։ Սա ռեալիզմ է։

«Փրկչամոր» արձանը հարևան Վրաստանին էլ կսազա, ֆրանս ռուսական շախմատային դաշտում ''Դևդեն'' ն էլ խաղա

Մի խոսքով,, նախագահ հայոց ես, հե~չ, բայց այս բանտը փրկեք ինձանից։ Խղճացեք հայերին։

Իմ միայն «հիվանդությունս» է հայկական։ Մինչև ՀՀ-ի սահմանը չանցնեմ, բուժում չկա Ամեն օր « նկատողություն» եմ վաստակում։ Դե, հասկացանք, էլի, հայ չեմ, սուրբ չեմ, «Միակ» հանցագործն եմ։ Անշնորհք արյունս էլ չի վերջանում, որ ձեռք քաշեն ինձանից։ Հայոց Դանթեականում եմ։ Առաջ Հայաստանից։

Առա՜ջ Հայաստա'ն Ֆեմիդա Շղթայված։


26

Ամենայն հայոց հանճարեղ նախագահին Ամենայն հայոց հանցագործից

Դիմում

Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, ազգությունից, համակարգի պատիժը մենակ այս պետության մեջ կրելուց, հայի շնչած օդը շնչելուց։

Լեգիտիմ նախագահիդ հրամանով հայկականը ինձ ձերբակալեց և մեղադրեց իրենց հիշողության և համակարգի հիդրածնության մեջ։

Այո', ես այս տարածքի միակ պետական մտածողության կրող տղամարդն եմ, բայց հրաժարվում եմ համակարգի հիշողության և որձէգերի հիշողության պատասխանատվու-թյունից։ ԴՆԿ-ի անալիզը իրականացնեն ոչ հայ մասնա-գետները։ Հրաժարվում եմ հայի քննությունից։ Մազոխիզմը իր գենետիկ ծագումը կարող է ինձ վերագրել։ Ստիպված եմ պատ-ռել մազոխիզմի դիմակը, հիվանդ գենի ուղեղային դեղահաբ խնդրել աշխարհից։

Հրաժարվում եմ քաղաքացիությունից այն պետության, որի տրամաբանական սիլոգիզմները բնական մարդուն անհասկա-նալի են։

Հրաժարվում եմ այն պետության քաղաքացիությունից, ուր կոռուպցիան համակարգ է, դեկանի պաշտոնը տարեկան 100000$-է, բայց սարքելիս սարքում են 300$-ի կաշառքի հա-մար։

Կաշառակերությունը այս պետության մեջ համակարգ է կամ նեգատիվ նկարի տակ։

Հրաժարվում եմ այն պետության քաղաքացիությունից, որտեղ կաշառքի անվան տակ ձերբակալվածիս «Կալանքը գրավով փոխարինելու մասին» որոշման մեջ շեշտում են, որ գործիս նախադեպերն են Գազերովսկու, Մյուլլերի, Դոլգովայի գործերը և պատճառաբանում, որ գրավը կիրառելու դեպքում կարող եմ փախչել երկրից։

27

Արդարադատությունը սադիստական մաֆիայի մենա-շնորհն է` ընդդեմ Ֆեմիդայի։

300$ կաշառքի չնայող ՀՀ-ում, եթե 300$-ի համար փախչող-ներ լինեին, ՀՀ-ն վաղուց դատարկ կլիներ և ղարաբաղյան կլանը իր պուլտով քաղաքական ու թուրքական հալածանքների չէր ենթարկի նույնիսկ հայագետիս` թուրք որակելով։ 30 տարի հայ կրթող հայագետս գիտակցաբար եմ հայտարարում, որ ամեն ազգից եմ, բացի հայից։

Հրաժարվում եմ քաղաքացիությունից այն պետության, որտեղ եզակի հրաշամանուկ, 7 գրքերի հեղինակ որդուս զրկել են մորից, դպրոցից և նետել փողոց, երբ շներն անգամ տեղավորվում են շնանոցներում։ Քարապետության նախա-գահին 17 անգամ գրվել է այդ մասին, բայց վերջինս ցավից հաճույք է ստացել և թքած է ունեցել։

Հրաժարվում եմ քաղաքացիությունից այն պետության, որի հացը նարկոպոռնոգժաբանտում չեմ ուտում արդեն 1 տարի, որ արժանապատիվ հայերն ուտեն։

Հրաժարվում եմ քաղաքացիությունից այն պետության, որտեղ քաղաքական պատվերը վերածվում է կաշառքի,3000$ փաստաբանն է վերցնում և անցնում բռնա-մաֆիայի կողմը։

Հրաժարվում եմ քաղաքացիությունից այն քար-հոգի, քար-սիրտ քարապետությունից, որտեղ հարևան պետության նախագահի նկարը դնում են սև սգերիզ շրջանակում, իսկ երբ անբարոյական եմ կոչում երևույթը, գաղափարական «ազգա-յին պատվախնդիր կին մտավորականիս ազգանունով «Միասին», «Կաշառակերներ» կարգախոսներով և փակցնում ամբողջ քաղաքում ֆոտոակցիա կազմակերպում։ Այս հայ կոչված ցեղը չգիտեմ երբ է իջել ծառից և որ ծառից է նրա մաղը կախված մնացել, որ ուղեղի մաղով է ջրում մտքի փոշին։

Հրաժարվում եմ այս պետության քաղաքացիությունից, որի բանտում 1 տարի ապրելու համար կորցրել եմ ամեն ինչ և վերածվել ընչազուրկի և այժմ ծախելու ոչինչ չունենալով, սովամահության ենք ենթարկվում, ես` բանտում, որդիս` փողոցում։

28

Հրաժարվում եմ այն պետություն կոչվածի քաղաքացիու-թյունից, որի նախագահական ընտրությունները ամբողջովին կաշառքով ձայն գնելու զոռբայությունով լեգիտիմ խաղալու շոու էր։

Հրաժարվում եմ այն երկրի քաղաքացիությունից, որի բանասեր նախագահը 30 տարի բանասեր կրթած կին մտավորականին ուղարկում է հայաբանտ` ղարաբաղցի և տավուշցի հարազատ երեխաներին կերած մարդակեր կանանց հետ պատժվելու, ուղղելու, դաստիարակելու, այսինքն` տրաֆի-կինգի ենթարկելու, մարդակերների սովորեցնելու։

Հրաժարվում եմ ազգությունից :

Եթե իմ տեսած ճանաչածը հայն է, ապա ես իրոք հայ չեմ, ամեն ազգից եմ, միայն ոչ հայ։ Հայը նա է, ում կինը, քույրը, դուստրը վաճառքի առարկա է, հայուհին նա է, ով Դուբայում և Թուրքիայում մուսուլման որձի, ՀՀ- ում խաչքարի մոտ է չոքում ու համբուրում։ Այո՛։ Հասկացել եմ և ընդունում եմ, որ հայ չեմ։

Պարզ պատճառով։

Չեմ ստում

Չեմ նախանձում

Չեմ խաբում

Չեմ դավաճանում

Չեմ գողանում

Չեմ պարծենում, մեծամանիա չունեմ։

Դիմացինի ցավից չեմ երջանկանում, տխրում եմ։

Չեմ ների հրաշամանուկին փողոց նետող հային, հայի պե-տությանը, որը մղեց երեխային հուսահատության և հասցրեց նրան, որ դպրոցի բակում այրեց իր հայերեն դասագրքերը։

Հայերը սիրում են կրկնել, թե թուրքերը այրել են հայոց գրքերը։ Դրա համա՞ր 30 տարվա հայագետիս թուրք ասացիք, որ այրեք հայոց գրքերը որդուս ձեռքերով։

Հիմա գիտեմ, որ թուրքերը նույնքան մեղավոր են, որքան հրաշամանուկս։

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Похожие книги