Դավթյան Ֆեմիդա - ՆԱՄԱԿՆԵՐ ԲԱՆՏԻՑ стр 4.

Шрифт
Фон

Շատ բան չեմ ասի։ Լուծեք այս հարցը և հրատապ։ Լուծեք, եթե ճիճու ներկողը դուք չեք։

Գիշերվա ժամը 4-ն է։ Ինչքա՞ն կարելի է դիմանալ, ինչպիսի՞ նյարդեր են պետք դիմանալու համար։

Ո՞վ չգիտի, որ մաճառը գինի է դառնում, գինին` քացախ։ Դա իմ վերջին ասելիքն է, այլևս ոչինչ չեմ ասի։ Հա, եթե գինին քացախ է դառնում, ուրեմն խցանը վերևից են հանել։

Ամեն ինչ որոշված էր։ Մեկ օրից գնալու էր Ռոստով` եղբորը վիրահատելու էին։ Առավոտյան ուղարկելու էր նախ-ագահի նամակը, հետո գնա համալսարան' ղեկավարության վերջին պատվերը կատարելու, դիմումը տար և դուրս գար, իսկ Ռոստո-վից գալուց հետո որդու հետ հեռանալու էր երկրից

Նամակը ուղարկելուց հետո գնաց համալսարան։ Պատվի-րված էր վերցնել ռազմական ոստիկանության պետ Սուրիկ Ամիրյանի բարեկամ ուսանող Էդգար Ամիրյանի բերած 300$-ը

և 

դրանով

սեղան

պատրաստել

,

բոլոր

դասախոսներին

ընդմիջման

հրավիրել

և

պահանջել

,

որ

տղային

դրական

գնահատական

նշանակեն

ուսանողական

գրքույկում։

Մինչ Ֆեմիդան կհասներ համալսարան, շակալներն արդեն թակարդ էին լարել, քանի որ հիվանդ, անգլուխ բռնակալի միտքը կարճ էր, լուծումն էլ կարճ եղավ` ձեռնաշղթաներով։ Լեգիտիմ նախագահը ասելու բան չի ունեցել։ Ասում են բանասեր է, բայց բառերն էլ նրան լեգիտիմ չէին համարում։ Այդ պատճառով խոսքի դեմ խոսք չուներ։

19

Ֆեմիդայի նամակը զայրացրել էր թագակիր ավանակին և պատասխանը եղավ այն, որ վաղ առավոտից Երևանից եկած ԱԱԾ (անձնական ապահովության ծառայության) կոչված հիդրայի աշխատակիցները և խակ ջահելը քննիչ գործիք Թաթուլ Շուշանյանը տնօրենի սենյակում էին։

Էդգարի մտնելուց հետո ձերբակալեցին

Նրա զուտ մարդկային բարոյական պահանջը վերածեցին քաղաքականության, ներկեցին քրեական և նա ու 10- ամյա որդին հայտնվեցին պետություն կոչված 6 գլխանի անգլուխ դևի մսաղաց ում

Շակալների լարած թակարդն առյուծ էր ընկել, էլ էգն ու որձը որն է։ Առյուծ էին բռնել գայլաղվեսային ոհմակով։

Հիշում եմ Ֆեմիդայի ելույթը Իջևանի 1-ին ատյանի դատարանում.

«Մեծն հայոց, մեծն արդարադատ հայոց դատարան, եթե դատարանը գտնում է, որ հանցագործ եմ, ուրեմն ընդունում եմ մեղադրանքը։ Մի՞թե հայոց ազգային հանճարը կարող է սխալվել։

Հայոց նախագահի ընտրությունների նման ինձ մաքուր, անկաշառ պաշտոն էին տվել, իսկ ես շրջանցել եմ ՀՀ հիմնական օրենքը և կաշառք եմ վերցրել։ Ստացվում է, համակարգի մեջ լինելով, համակարգից դուրս եմ գործել։ Տավուշի մարզում, թեև գիտեք, որ առյուծ չկա, բայց պարզվում է, ես առյուծի կաթ էի խմել, դարձել համարձակ և գործել հավանաբար առանց հրամանի։ Այո', վերցրել եմ 300$ կաշառք 500$-ի փոխարեն։ Ես չէ, պատվեր տվողն էր այս անգամ բարիացել և կիրառեց զեղչերի քաղաքականություն։ ՈՒզում եմ, որ ինձ դատեն նրանք, ովքեր երբեք կաշառք չեն վերցրել։

Պարոն դատավոր Սամվել Մուրադյանը, Իջևան մտնելով որպես դատավոր, համալսարանին կից հողատարածք նվեր ստացավ, նվերի օրենք, կաշառքի բացառում։ Դատախազ Վրեժ Առաքելյան, հորս դիակի դիմաց էլ փող առար, անունը դրեցիր հանցագործին բացահայտելու համար մաղարիչ։ Ես եմ

20

դատավորը և դատապարտում եմ այն ազգը, որը մարդկու-թյանը երբևէ հայտնի աղբի կրողն է, բոլոր ախտերի ու աղբերի կրողը։

Մահ մազոխիզմին։

Մահ այն ողորմելի ազգին, որի որձ բոռերը իրենց փեթակ նեկտար բերող մեղվին մեղադրում են նեկտար բերելու մեջ և մատնացույց անում այն փաստաթուղթը, որի մեջ գրված է, թե քաղցրը վնասում է շաքարախտով հիվանդին։ Այդպես միայն հայոց արդարադատ, քաղաքագետ միտքը կարող է հայտնագործություն անել` կարագի յուղոտ լինելու մասին գյուտ անելով։ Պայքարում ենք կոռուպցիայի դեմ։ Այո՞: ՈՒրեմն մահ բոլոր այն հայերին, ովքեր կաշառք են վերցնում։

Մաքուր Հայաստան։

Ես մաքուր եմ ասում, դուք դատարկ եք հասկանում, իհարկե, քանի որ ՀՀ-ն կոռուպցիայի, նարկոբիզնեսի և տրաֆիկինգի գումարն է։

Խնդրանքս և պահանջս է ելույթիս տեսագրությունը պահ-պանել։

Այո', կաշառք եմ վերցրել այնպես, ինչպես բոլորը։ Ես համակարգի մեջ համակարգից դուրս գործել չէի կարող։

Դուք իմ դատավորն եք, ես արդարադատության և համակարգի»։

«Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» հավաստում է ժողովրդական իմաստությունը,բայց Ֆեմիդայի պարագայում այդպես չեղավ։

Խելոքին, մաքուրին ու ուժեղին հաղթեցին անգրագետ ու խորամանկ, դավադիր ու խաբեբա միլիոնատերերը։ Փաստ է, որ մաքուր լինել չես կարող, երբ ողջ համակարգն է այդպիսին։ Ինչու՞։

21

Բանտից դուրս գալուց հետո ֆաշիզմի հատուկ հալա-ծանքները հաջորդեցին իրար

Խունտայի պարագլուխ անգլուխը անվերջ նոր հրաման-ներ էր տալիս' երկրից դուրս գալն արգելվեց 2 տարի ( ամեն ամիս պետք է ստորագրեր)։ Երբ լրացավ ժամանակը, պետու-թյուն կոչվածի նախագահի մաֆիայի պատվերով ահա-բեկիչները մտան տուն, թալանեցին, ծեծեցին, ջարդուփշուր արեցին ամբողջ տունը

Մայրը չդիմացավ ապրած ու տեսած Մազոխիզմին, մահացավ

Հայոց բութշտենյանների խառնածին բորբոսամիտքը չէր ընդունում Ֆեմիդայի հզոր գիտաուղեղը։

Հայ աթոռակիր բթաորձը կեղծ 300$-ով վաճառքի հանեց իր պատմությունը, գենետիկան, բարոյականությունն ու երկիրը։

Ոճրագործ բթաորձ հայը սեփական աղբի թագակիրն էր և ժանտախտն էր մոլեգնում

Ֆեմիդան ճչաց էկոլոգիական աղետի մասին։ Հայ խառնա-րյուն բոշան հետևություն չարեց և անհատույց սեփակա-նաշնորհեց իր գենետիկ բարոյականությունը։

Դա պետք չէր ոչ մեկի։

Ֆեմիդան այն վերածնեց ի շահ մարդկության ժանտախտից փրկվելու ցանկության։

Ֆեմիդան այլևս մեզ հետ չէ։

Նրա սիրտը չդիմացավ

Նա տիեզերական մտածողության ու խորության տեր էր, գնաց տիեզերք` որպես տիեզերական թագուհի։

Ես ականատեսն ու վկան եմ նրա բաց վերքի և լուռ ցավի։ Խոր երախտագիտությամբ հրատարակում եմ նրա նամակ-

ների մի մասը։

Այն հրատարակվելու է նաև ռուսերեն և անգլերեն լեզու-ներով։

Աշխարհը հայաճանաչողության խնդիր ունի։


22

ՆԱՄԱԿՆԵՐ ԲԱՆՏԻՑ

ՄԱՍ 1

Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Սարգսյանին

ՀՀ 

«

ԱՆ

» «

Աբովյան

»

ԲԿՀ

ի

կալանավոր

Ֆելմիրա

Դավ

թյանից

(

Ֆեմիդա

)

ԴԻՄՈՒՄ

Պարոն նախագահ, Տավուշի բուռն կաշառակերիս երբ շղթայեցին, ալաների դուստր Սաթենիկին հիշեցի, անցած ասպետության դարը և 21-րդ դարի սեռափոխության և մտքաթլպատվածության արգասիք` դավաճան հայ որձէգի ծաղկող գենետիկ արյան «ասպետության» ուրվականը տեսա։ Հայաբարո որձուղեղի ազգային բանտում էի, երբ ի պատասխան ինձ, ՀՀ դատախազը Տավուշում հայտարարեց, որ թույլ չի տա ցեխ շպրտել պետության վրա։

Գաղափարը հանճարեղ կլիներ, եթե չլիներ ցեխով մաքրելու ազգային մշակույթ և չգործեր «Չփորձեք ցեխ շպրտել զուլալ ճահճին» կարգախոսը` Ա՜ղ Վանա ձկներ Տավուշի ճահճի։ Ես համակարգից դու՞րս էի, գուցե ես եմ կոռուպցիայի վարակակիրը, ինչու՞ ինձ չվտարեցին այս կղզուց, որ մաքրվի սուրբ հողը կանաչ ժանտախտի կարմիր արյունից։ Կաշառակերիս բերին հայոց նարկոպոռնոգժաբանտ։ Այս վարակներն ինձ չդիպան, բայց կաշառակերությունը, պարզվեց թռչնագրիպից ուժեղ վարակ էր և Աբովյան ՔԿՀ-ի պաշտոնա-տարներ վարակվեցին ինձանից։ Դե~, եթե համակարգը ի տարբերություն ահաբեկիչների, չի ստանձնում պատասխանա-տվություն, ապա մնում է մտածել, որ վարակակիրը ես եմ և ընդունել մեղքը, մինչև 100000 դրամ իմ կաշառքն էր, 100000 ՔԿՀ-ի պետինը։ Այս «ցածրորակ» վարակը ինձանից փոխանցված կլինի, չէ՞ որ համակարգը, այն էլ « հզոր» միայն մեքենա ունեցող հայո՜ց, ինչպե՞ս կարող էր վարակակիր լինել։ Հավանաբար այս ՔԿՀ ակադեմիայի աթոռներն էլ իմի նման ձրի են եղել։ Մի՞թե կարելի է ձրի պաշտոնը կաշառքով օծել։

23

Ուսերիս հզոր հայի ուղեղակիրը կլոր լիներ, հասկանայի էլի՜

Այս ՔԿՀ-ի պաշտոնատարները համակարգի խոսափողն են

և 

ազգային

մեքենայի

հրամանների

անշեղորեն

իրականաց

նողները։

11 ամիս շրջափակման մեջ։ 11 ամիս կարողացան ինձ պահել, թույլ չտալ հանդիպել ոչ դրսի, ոչ ներսի, ոչ Արցախի որևէ լրագրողի, պաշտոնյայի հետ, լսել անչափահաս որդուս ձայնը ,գոնե օրը 3 րոպե, հաշվի չառնել հացադուլի դիմումս և շատ այլ բաներ։

Համակարգում էի, բայց համակարգից դու*րս։ Կաշառա-կերանհատներ՞։ Հուզիչ է և անհամոզիչ, ծիծաղելի և զավեշտա-լի։ Այո', շրջանագիծը քառակուսի չունի, ինչպես աքսիոման ապացուցման կարիք։ ՀՀ-ում հերթը հասել է նրան, որ բռնողը բռնողին է բռնում, կերակրողը' կերակրողին, իսկ « իմ վասալի վասալի վասալը իմ վասալը չէ»:

Արվեստի ինստիտուտում դասախոսելու տարիներին մի լաբորանտ ունեի` Սիրադեղյան Վանո։ Երբ դարձավ նախա-

րար, հայտարարեց, որ գրողը ինքն է։ Ժամանակները փոխվեցին։ Հիմա բռնողների և սարքողների ժամանակն է` « ազգային հանրաքվե» է:

Ваша оценка очень важна

0
Шрифт
Фон

Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Скачать книгу

Если нет возможности читать онлайн, скачайте книгу файлом для электронной книжки и читайте офлайн.

fb2.zip txt txt.zip rtf.zip a4.pdf a6.pdf mobi.prc epub ios.epub fb3

Похожие книги