– Քիչ առաջ կարմիր շոր հագած եկավ-անցավ® Ոնց որ սարերի ջեյրան՝ եկավ ու անցավ® էն երգը գիտե՞ս, որ ասում է՝ նորից գարուն եկավ, գարուն աննման, կարմիր էիր հագել, վարդի պես վառման, ջեյրանի պես սարերով եկար ու անցար, մեկ բարև էիր տալիս՝ այն էլ մոռացար, – գլուխը շարժելով, թախծալի ձայնով արտասանում է Մերուժանը£– Էդ ի¯նչ տեսակ գեղեցկություն է դրա գեղեցկությունը, Աբիկ®Էն աստվածը, նրան նայելիս մարդ իրենից անկախ մտածում է երջանկության հեքիաթային աշխարհի ու հազարան բլբուլի մասին: Գրադարանից եմ վերցրել ու կարդացել էդ բլբուլի մասին…
Ես նայում եմ Մերուժանին ու զարմանքից մնում ապշած. ես միայն նոր եմ նկատում, որ նրա աչքի մեկը կարծես թե աջ է նայում, իսկ մյուսը ձախ£ Ես դժվարությամբ եմ զսպում ինձ, որպեսզի բարձրաձայն չծիծաղեմ£
– Հիմա ի՞նչ պիտի անենք, Աբիկ, – ասում է Մերուժանը, չգիտես ինչու, իջեցնելով ձայնը£
– Ինչի՞ համար, – իմ հերթին հարցնում եմ ես£
– Ի՞նչ թաքցնեմ քեզանից, Աբիկ ջան, իմ ամբողջ հույսը դու ես£
– Ոչինչ չեմ հասկանում£ Ի՞նչ հույսի մասին է խոսքը£
– Հիշո՞ւմ ես, քեզ ասել եմ այդ մասին® Իմ հույսը դու ես, իմ վերջին հույսը£– Մերուժանը նստում է անցած ձմեռվանից մնացած հաճարենու կոճղին, վախվորած նայում է չորս կողմը և շարունակում ցածր ձայնով£– Իմ արևը, Աբիկ, որ ինձ սպանեն էլ, որ կախ էլ տան, միևնույն է, նրան իմ սրտից հանել չեմ կարող£ Հասկանու՞մ ես, նրան կորցնելուց հետո ես էլ կորցնելու բան չունեմ… Մեղավոր չեմ, սիրում եմ, գետնից մինչև երկինք խենթի պես սիրում եմ, Աբիկ ջան, ոնց ասեմ, խմած չեմ, բայց հարբած եմ£
– Ինչպե՞ս կարելի է չխմել, բայց հարբել£ Այդպիսի բան չի լինում£
– Դու իմ միտքը չհասկացար, Աբիկ ջան£ Ես ուրիշ բան եմ ասում® Նա ինձ չգիտի, չի ճանաչում, հետո ինչ, թե բարևում եմ, պատասխանս տալիս է£ Դա էն չի®Դու հո կարող ես նրան մի երկու խոսք ասել իմ մասին£
– Օրինակ, ի՞նչ£
– Դե, ինչպես ասեմ քեզ, – Մերուժանը մի պահ մտամփոփ նայում է հեռու հանդերի կողմը£– Ամեն ինչ էլ կարող ես ասել, փառք աստծու, ձեռքս քարի տակ չի, աշխատում եմ և վատ չեմ վաստակում£ Աղջիկներ շատ կան, ում էլ ասեմ՝ մի գլուխ վազելով կգա, բայց, դե, Արգինան ուրիշ է, բարձրագույնն ավարտած, գեղեցիկ, լավ ռոճիկ է ստանում, ես նրա մի մազը չեմ փոխի մեր գյուղի բոլոր աղջիկների հետ… Ասա մեքենայի հերթում է, շուտով մեքենա է գնելու£– Մերուժանը կրկին նայում է չորս կողմը£– Լսիր, Աբիկ ջան, դու էդ բանն արա, ես քեզ էնպիսի մի լավություն անեմ, որ ամբողջ կյանքում ինչ էլ անես՝ չկարենաս իմ լավության տակից դուրս գաս:
– Չեմ հասկանում, ես ի՞նչ պիտի անեմ, – ասում եմ ես հետզհետե բարկանալով£
– Հիմա, հիմա, Աբիկ ջան, հիմա ասեմ քեզ£ Հասկանո՞ւմ ես® Հնարավո՞ր չի, օրինակ, մի անգամ, ուշ երեկոյան նրան վերցնես ու զրույց անելով գաս ձորի կողմը® Բայց էնպես, որ մարդ-բան չլինի, թե չէ, մեկ էլ տեսար, սկսեցին բամբասանքները.. Շատ կարևոր մի հարց կա, ուզում եմ էդ մասին խոսել հետը® Էդ որ անես, Աբիկ ջան®
«Նա ուզում է փախցնել Արգինային», – վայրկյանաբար անցնում է իմ մտքով£ Այդ ենթադրությունից նույնիսկ շնչահեղձվում եմ£
– Ուզում ես փախցնե՞լ Արգինային, – ասում եմ ես£
– Հա, – արագ ելնելով տեղից պատասխանում է Մերուժանը£– Քեզնից ի՞նչ թաքցնեմ, Աբիկ ջան, պայմանավորվել եմ, Կաղնախաչի վրայով ձիով կտանեմ Առաջաձոր, բարեկամ ունենք էնտեղ, կթողնեմ նրանց տանը, իսկ հետո հեշտ է£ Մեր գյուղերում էդպիսի էնքա¯ն դեպքեր են եղել® Օգնիր ինձ էդ հարցում, Աբիկ ջան, լավությունդ չեմ մոռանա մինչև մահ-գերեզման£
– Ինչպե՞ս չես ամաչում, – համարյա գոռում եմ ես, զգալով, թե ինչպես են մի ակնթարթում լցվում աչքերս£– Հիմա ես կգնամ ու բոլորին, բոլորին կպատմեմ այդ մասին£
Մերուժանը, հանկարծակի գունատվելով, նայում է շուրջը և, փորձելով ժպտալ, վախեցած ձայնով ասում է.
– Ի՞նչ փախցնել, ի՞նչ ես ասում, կատակ արեցի® Այ տղա, դու կատակ-բան չես հասկանո՞ւմ£
Ես արագ, առանց ետ նայելու, վազում եմ դեպի տուն£
6
Դեռևս տուն չհասած՝ մարագի մոտ լսում եմ Արգինայի ձայնը£ Շրջվում եմ ձայնի ուղղությամբ£ Արգինան տասերորդ դասարանի մի խումբ աղջիկների հետ ճանապարհի եզրին կանգնած աշխույժ զրուցում, ծիծաղում է£ Տուն գնալ չեմ ուզում, նստում եմ մարագի ստվերում՝ սպասելով Արգինային£ Արգինան շարունակում է ինչ-որ բանի մասին պատմել աղջիկներին, և նրանք համերաշխ կչկչում են£ Ճիշտն ասած, չգիտեմ ինչու, ինձ դուր չի գալիս այն, որ Արգինան այդքան մոտ է աղջիկների հետ£ Հետո ի՞նչ, թե նրանց դասղեկն է£ Ինձ նույնիսկ թվում է, թե Արգինան հատուկ նրանց համար է ստեղծել «Սիրենք, պահպանենք հայրենի բնությունը» խմբակը£ Դե, իհարկե՝ որպեսզի մշտապես միասին լինեն£ Մեկ էլ տեսար հավաքվեցին մեր տան մոտ և սկսեցին ճռվողել սարյակների պես£ Պատահում է նաև, գնում են շրջելու գյուղամերձ դաշտերում կամ զբոսանք են կազմակերպում դեպի սարերը և տուն են վերադառնում արևը մայր մտնելուց հետո£ Մի անգամ նույնիսկ Արգինան իր դասարանով մեկնեց մարզկենտրոն՝ ինչ-որ ներկայացում դիտելու£ Ես չքնեցի այդ գիշեր, անկողնում պառկած արթուն սպասեցի՝ մինչև նրանք կվերադառնային այնտեղից ու դրանից հետո նոր միայն քնեցի£
Փառք աստծո, վերջապես Արգինան հրաժեշտ է տալիս աղջիկներին£
– Դեհ, մինչև վաղը, աղջիկներ, – ասում է նա, շրջվելով մեր տան կողմը£ Բարձր ու խրոխտ՝ նա գալիս է թեթև քայլվածքով, գլխի գեղանի շարժումով երբեմնակի ետ նետելով անհնազանդ մազերը£
Մեր տնից ոչ հեռու, գյուղխորհրդի հին շենքի տանիքում, ուր վերջին տարիներին կոլտնտեսությունը ծխախոտի տերև է չորացնում, ծխախոտագործ կանայք, իրար գլխի հավաքված, խոսում են՝ ուշադիր նայելով Արգինային£
– Անաստվածը մի տես ինչքան գեղեցիկ է£
– Աչքերը գեղեցիկ, քիթը գեղեցիկ, բերանը գեղեցիկ, կազմվածքը գեղեցիկ, աղջի, բա սրան տեսնողի քունը կտանի՞£
– Մի նայիր է, ասես բացված վարդ լինի, հազար երանի քեզ առնողին£
– Ոչ ուտես, ոչ խմես, կանգնես ու էդպես նայես£
– Աղջի, բախտը լինի գեղեցիկ, բախտը£ Մեր Ռազմելան պակա՞ս գեղեցկուհի էր£ Որտե՞ղ է հիմի. Ղազանչիի ձորերումը՝ մի բոլուք երեխեք գլխին թափած£
– Էհ, գեղեցիկ աղջիկները հազվադեպ են բախտավոր լինում£
Տրամադրություն չունեմ նրանց լսելու: Արգինան մեր բակում է միայն նկատում ինձ£
– Ինչո՞ւ ես այդքան ուշացել, Աբիկ, – հարցնում է նա իր առօրյա սիրալիրությամբ£
– Մի թեթև գործ կար, – ասում եմ ես՝ փախցնելով հայացքս£ Սակայն իմ դեմքը, ըստ երևույթին, շատ է այլայլված, որովհետև Արգինան դադարում է ժպտալ£ Մենք լուռ բարձրանում ենք տուն և այնտեղ, տանը, Արգինան ասում է.
– Ինչ-որ բա՞ն է պատահել£
– Ոչ, – ասում եմ ես£
– Գուցե կռվե՞լ ես որևէ մեկի հետ£
– Ոչ£
– Վա՞տ ես զգում քեզ£
– Ոչ£
Նա մոտենում, գրկում է իմ ուսերը£
– Թաքցնո՞ւմ ես ինձնից£
Աչքերս լցվում են արցունքով, և, ինձ համար ևս անսպասելի, ես թռցնում եմ բերանից.
– Մերուժանն ուզում է փախցնել քեզ£
– Ո՞վ, -հարցնում է Արգինան, և ես նրա դեմքից տեսնում եմ, որ նա մեծ դժվարությամբ է զսպում ծիծաղը£ Դա ինձ հանգստացնում է£
– Մերուժանը, – ասում եմ£– Կոշկակար Մերուժանը£– Եվ ես սկսում եմ նրան պատմել Մերուժանի, Մաքսիմի ու գյուղի մյուս տղաների մասին՝ միաժամանակ զգույշ հետևելով, թե իմ խոսքերն ինչպիսի ազդեցություն են ունենում նրա վրա£ Շականակագույն խոշոր աչքերում բազմախորհուրդ արտահայտություն՝ Արգինան ուշադիր ունկնդրում է ինձ՝ մեկ ձյունաթույր ատամներով կծելով շիկակարմիր շուրթերը, մեկ իբր, զարմանքից ապշահար՝ հմայուն բերանը կիսաբաց՝ նայում է ինձ, ու ես չեմ կարողանում հասկանալ՝ բարկանո՞ւմ, թե՞ ներքուստ բերկրում է նա իմ խոսքերի վրա£ Ի վերջո, իմ սպասածին հակառակ, Արգինան հանկարծ սկսում է բարձր ու ուրախ ծիծաղել£
– Դրա համա՞ր ես արտասվում, – հարցնում է նա ծիծաղելը վերջացնելուց հետո£
– Այո, – գլխով եմ անում ես£
– Մի վախեցիր, ինձ ոչ ոք չի փախցնի£
– Ուրեմն դու ոչ ոքի հետ ոչ մի տեղ չե՞ս գնա£
– Չէ իհարկե… Միայն քեզ հետ, Աբիկ£ Ամռանը, արձակուրդներին, ես քեզ կտանեմ քաղաք£
– Այնտեղ, ուր աշխարհի ամենամեծ լիճն է ու ամենափոքր ծո՞վը£
– Այո£ Եվ դու կտեսնես, որ այն Նեապոլի նման է ու Նեապոլից գեղեցիկ, – միայն աչքերով ժպտալով ասում է Արինան£– Ես քեզ ցույց կտամ մեր քաղաքի բոլոր տեսարժան վայրերը ու նաև այն բակը հայկական թաղամասում՝ Արմենիքենդում, ուր ծնվել եմ ես£ Մեր բոլոր հարևանները հայեր էին, թե չէ հայերեն չէի իմանա£ Իսկ հետո նոր բնակարան ստացանք միկրոշրջանում£ Կգաս, չէ՞, ինձ հետ£
– Իհարկե£ Իսկ ձեր քաղաքը գեղեցի՞կ է մեր գյուղից£
Արգինան մի թեթև միտք է անում, հետո ասում.
– Չգիտեմ, Աբիկ£ Երևի քաղաքն իր գեղեցկությունն ունի, գյուղն՝ իր£
Վերևում, բարձր, շատ բարձր, երկնքի հեռու խորքում դանդաղ լողում են աշնանային գորշ ամպերը£ Նրանց ստվերները սահում են դաշտերի, անտառների ու գյուղի վրայով£ Հետո ստվերները խտանում են, և երկինքը միանգամից սևակնում է£ Այգում ու ներքևում՝ ձորի շամբուտում, թռչուններն իսկույն ընդհատում են իրենց անուշալուր երգը£ Գնալով մռայլվում է ողջ աշխարհը, ձորերը ընկղմվում են մթան մեջ, հեռավոր սարերը կորչում են մշուշում£