– Չեմ հասկանում, Արգինայի կենացը քանի՞ անգամ կարելի է խմել, – կեղծ զարմանքով հարցնում է մայրիկը£
– Տեր աստված, սա ի՞նչ բնավորություն ունի£ Այ մարդ, ձայնազո՞ւրկ եմ ես, ինչի՞ ես խանգարում£ Երբ խոսում ես՝ ես քեզ խանգարո՞մ եմ: Չեմ խանգարում, չէ՞, բարի եղիր, դու էլ ինձ մի խանգարիր£
Երբ հայրիկը խոսում է, դժվար է գուշակել՝ երբ է լուրջ խոսում, երբ՝ կատակում£ Հիմա, իհարկե, կատակում է£ Իբր մայրիկից նեղացած՝ նա դառնում է Արգինայի կողմը£
– Բարի գալուստ, Արգինա ջան® Դու որոշել ես աշխատել մեր գյուղում£ Շատ լավ ես արել, մեր աչքի վրա տեղ ունես£ Բայց նախ՝ պետք է ամբողջ հոգով սիրես քո աշխատանքը, նվիրվես դրան, որովհետև չկա ավելի մեծ հաճույք, քան սիրած գործին նվիրվելը£ Ես, օրինակ սիրում եմ իմ գործը£– Հայրիկն իրեն արդեն յոթերորդ երկնքում է զգում£– Մոտ տասը տարի կոլտնտեսության ամբողջ անասնապահության համար ես եմ պատասխանատու£ Գլխավոր զոոտեխնիկ եմ£
– Լավ է ասացիր, թե չէ կարող էր կարծել, թե էս գյուղի տանուտերն ես, – հանգիստ խայթում է մայրիկը՝ թաքուն աչքով անելով Արգինային£
– Դե արի ու մի խմիր, – ծիծաղում է հայրիկը՝ մի ումպով խմելով թթի օղին£– Թութն ու թթի օղին բուժական ուժեղ հատկություն ունեն, – շարունակում է նա: -Դրա համար էլ Ղարաբաղը երկարակյացների երկիր է: Մի բան պատմեմ` լսիր£ Ղարաբաղում մի շատ ծեր մարդ ճանապարհի եզրին նստած լաց է լինում£ «Ի՞նչ է պատահել°°, – հարցնում են£ Մեծ եղբայրս ծեծել է», -ասում է£ Զարմանում են, որ ինքն էդքան ծեր մարդ՝ մեծ եղբայր ունի£ «Ինչո՞ւ է ծեծել», – հարցնում են£ «Հերս ներս մտնելիս՝ ոտքի չեմ կանգնել», -ասում է£ – Արգինան լիաթոք ծիծաղում է, իսկ հայրիկն ասում է.– Արգինա ջան, էս մեծ աշխարհում մեկը չեղավ, որ հասկանար ինձ£ Տեսնում եմ, որ ինձ հասկանում ես- Նա ուզում է կրկին օղի լցնել բաժակը, բայց ձեռքի անզգույշ շարժումով շրջում է շիշը և մինչ մայրիկը կհասցներ սեղանից վերցնել շիշը, օղին թափվում է սփռոցին՝ թթօղու անդուր հոտը տարածելով սենյակով մեկ£
– Շատ լավ եղավ, – ասում է մայրիկը ծիծաղելով£– Նորմայից ավել մի խմիր£
– Արուս, էսօր կարելի է, – ասում է հայրիկը՝ նայելով Արգինային£– Էսօր առանձնահատուկ օր է, թանկագին հյուր ունենք£ Գնա մի ուրիշ շիշ բեր£ Ի միջի այլոց, – ավելացնում է նա, – կատակ չեմ անում, թթի օղին, իրոք, բուժական մեծ հատկություն ունի£
Մայրիկն Արգինայի օգնությամբ փոխում է սփռոցը, ափսեները կրկին շարվում են սեղանին£
Մայրիկը գնում է խոհանոց՝ օղի բերելու£ Հարմար պահ որսալով, ես նույնպես վազում եմ խոհանոց£
– Մամ, – ասում եմ ես£– Մամ®
– Ի՞նչ է, Աբիկ ջան£
– Մամ, մեր ի՞նչն է Արգինան£
Մայրիկը զարմանքով նայում է ինձ£
– Դու ցնորվե՞լ ես, այ տղա, – ժպտում է նա£
– Ոչ, բոլորովին, – ասում եմ ես և, որպես ապացույց այն բանի, որ իրոք չեմ ցնորվել, լուրջ, ինչպես դա վայել է խելքը գլխին մարդուն, շարունակում եմ թավ ձայնով, – մամ, մի՞թե որևէ բան չիմանալն ու այդ մասին հարցնելը ցնորվելու նշան է£
Բայց մայրիկը միայն ժպտում և ասում է փութկոտությամբ.
– Հետո, Աբիկ, հետո կպատմեմ, հիմա ժամանակ չկա, – և օղու շիշը խոթելով ձեռքս, ավելացնում է.– սա տար, ես խաշլաման բերեմ£
3
Այսօր կիրակի է£ Արևը նոր-նոր բարձրանում է դիմացի սարերի ետևից£ Օդը թարմ է, թափանցիկ£ Գյուղը ստվերի մեջ է, որովհետև արևի շողերը դեռ չեն իջել մինչև մեր ձորերը£ Ես նայում եմ Սառնատուն լեռան կողմը, ուր արև է արդեն£ Այստեղ ու այնտեղ դայլայլում են լուսաբացի թռչունները, կանչում են աքաղաղները, ինչ-որ մեկը սկսեց երգել ներքևի ձորում, աղբյուրի մոտ, հետո աղջկական ձայնը մարեց, որովհետև Մաքսիմը գործի գցեց տրակտորը, և երգը կորավ հռնդյունի մեջ£
Մայրիկը բակում կուտ է տալիս հավերին՝ կուտը բռով շաղ տալով բակով մեկ՝ ինչպես սերմնացանն է սերմը նետում ցելերի մեջ£ Եվ նրա ձեռքի ամեն մի շարժումի հետ մեր այդ ցնդած Չալկան ցատկում է հավերի մեջ՝ ֆռռացնելով նրանց այս ու այն կողմ£ Կամացուկ, որպեսզի մյուս սենյակում չարթնացնեմ Արգինային, ես ոտքերիս ծայրերի վրա իջնում եմ բակ՝ ծորակի տակ լվացվելու£ Մայրիկն ինձ որոշ բան պատմել է արդեն Արգինայի մասին£ Եվ ես, չգիտեմ ինչու, նրան հիմա ավելի եմ սիրում£ Մայրիկն ասում է, որ Արգինան շատ է նման իր մորը՝ Դիանային, մայրիկի խոսքերով՝ աշխարհի ամենահմայիչ կնոջը£ Մայրիկը պատմել է նաև, որ բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո ուղիղ երեք տարի Դիանա մորաքրոջ հետ միասին աշխատել է միևնույն հիվանդանոցում, և միմյանց հետ եղել են ոնց որ հարազատ քույրեր ու մինչև հիմա չեն մոռացել իրար£
– Արգինան նրա միակ աղջիկն է, – ասում է մայրիկը£– Քսանմեկ տարեկան է արդեն և այս տարի է ավարտել մանկավարժական ինստիտուտը£ Իսկ դու ինքդ, ինչ է, չե՞ս հիշում Արգինային, – անսպասելի հարցնում է մայրիկը£
– Ոչ, մամ, որտեղի՞ց հիշեմ£
– Նա եղել է մեր տանը®և դա ասես երեկ էր, – ասում է մայրիկը£– Այնինչ մի քանի տարի է անցել արդեն® Դպրոցը չէր ավարտել դեռ, կարծեմ ութերորդ թե իներորդ դասարանում էր£ Մոր հետ էր եկել, հետո մայրը գնաց, իսկ ինքը մոտ երկու ամիս մնաց մեզ մոտ£ Մազերը կարճ կտրած, գեղեցիկ՝ շարունակ շրջում էր այգում, ժամերով ականջ էր դնում ծտերի ծլվլոցին, վազվզում էր՝ Չալկան էլ ետևից£
– Չալկան էլ ետևի՞ց, – ծիծաղում եմ ես, ինքս էլ չգիտեմ, թե ինչու£
Ես պատրաստվում եմ նոր հարց տալու, սակայն պատշգամբում, խավավոր երկար խալաթը հագին, երևում է Արգինան, և ես լռում եմ£
– Օ¯հ, ինչ հրաշալի առավոտ է, – ասում է նա և լայն բացում ձեռքերը, ասես ցանկանալով գրկել արևի ճառագայթներով ողողված այս մեծ ու սքանչելի աշխարհը£
– Մեր գյուղում բոլոր առավոտներն են հրաշալի, – հպարտությամբ ասում եմ ես£
Արգինան, կկոցելով աչքերը, երազկոտ նայում է հեռավոր սարերի կողմը£ Իսկ ինձ, չգիտես ինչու, այնպես է թվում, թե այդ պահին նա մտովի ծովափնյա իրենց քաղաքում է՝ այստեղից հազարավոր սար ու ձոր անդին£ Ճշմարիտն ասած, իմ այդ միտքը բոլորովին դուր չի գալիս ինձ£
– Իսկ ձեր քաղաքը, երևի, շատ է, հա՞, գեղեցիկ, – քրթմնջում եմ ես, մի պահ նայելով դեպի այնտեղ, ուր սարը բարձրացել, ձուլվել է երկնքին:
– Շա¯տ, – արտաբերում է Արգինան, նույնիսկ ուշադրություն չդարձնելով իմ խոսելու տոնին£
– Իսկ ինչո՞ւ ես եկել այստեղ, – ասում եմ ես նույն անբավականությամբ և ակամա նայում եմ մայրիկին£ Մայրիկը հանդիմանանքով տարուբերում է գլուխը՝ իբր, ամաչեիր գոնե£ Թեպետ ուշացումով, բայց ինքս էլ զղջում եմ, որ հիմար հարց տվի£ Իսկ Արգինան, – այ կեցցե նա, – ամենևին էլ չի նեղանում£ Նա առաջվա պես անհոգ ժպտում է և քնքշորեն խճողում է մազերս£
Մայրիկը բարձրանում է տուն՝ երևի նախաճաշ պատրաստելու£
– Դպրոցում ո՞նց են գնում գործերդ, Աբիկ, – անակնկալ հարցնում է£ – Լա՞վ ես սովորում£
Հարցն իսկապես անակնկալ էր, բայց ես գրամ անգամ չեմ շփոթվում, որովհետև պատրաստ ունեմ պատասխանը (բոլոր մեծահասակները տալիս են այդ հարցը և, հավանաբար, իրենք էլ չգիտեն, թե ինչու) £
– Գերազանց, – ասում եմ
– Իսկ ռուսերենի՞ց ինչպես ես, – ձեռք չի քաշում Արգինան£
Եթե դարձյալ ասեմ «գերազանց», նա ինձ չի հավատա, որովհետև արտահայտվելու ձևից անգամ կզգա, որ իմ ասածի մեջ մի քիչ աղը պակասում է, – ինչ արած, այդպիսի գործերում ստել չեմ կարողանում, թեպետ, իհարկե, նման հիմար վիճակներից դուրս գալու համար մեկ-մեկ չէր խանգարի£ Ուստի ասում եմ.
– Ոչինչ, չորսի ու երեքի արանքում£
– Այ, դա արդեն բանի նման չէ, – դժգոհությամբ գլուխն օրորում է Արգինան£
Ես ինքս էլ հասկանում եմ, որ «բանի նման չէ», բայց ինչ կարող եմ ասել£ Այնուամենայնիվ, հարցնում եմ միամիտ տեսքով.
– Ինչո՞ւ£
– Քաջաբար հայտարարում ես՝ «գերազանց», իսկ ռուսերենից®
– Դիտավորյալ չեն նշանակում, – ասում եմ ես կայտառորեն£
Դա հին ու փորձված միջոց է, երևի աշխարհի երեսին բոլոր աշակերտներն էլ այդպես են ասում. բարձր գնահատական ստանալիս ասում են՝ ստացանք, իսկ եթե երեք կամ երկու են ստանում՝ նշանակել են£ Եվ ավելացնում են նույնիսկ՝ դիտավորյալ բարձր չեն նշանակում£ Կան այնպիսիները, որ հավատում են£ Բայց Արգինան կարծես թե չի հավատում ինձ£ Խորամանկորեն ժպտալով նա ասում է.
– Վաղվանից ձեզ մոտ ռուսաց լեզուն ես եմ դասավանդելու£
Այ քեզ նորություն£ Նա ոչ թե ուսուցչուհու՝ տասերորդ դասարանի աշակերտուհու է նման£ Ես իմ ականջներին չեմ հավատում£ Զգում եմ, թե ինչպես է սիրտս արագ ու անկանոն խփում կրծքիս տակ, ասես ուր որ է դուրս կթռչի այնտեղից£ Բայց որևէ բան ասել բարձրաձայն՝ չեմ համարձակվում, ինձ ինչ-որ անսովոր երկչոտություն է պատում անմիջապես£ Եվ դա իր պատճառն ունի. ինչո՞ւ հորինեցի, թե իբր գերազանց եմ սովորում£ Չէ՞ որ հենց վաղը նա կիմանա, որ ես ոչ թե գերազանցիկ եմ, այլ՝ ընդհակառակը£ Բայց ուշ է արդեն որևէ բան փոխելու համար£ Իզուր չէ, որ հայրիկը սիրում է կրկնել. «Խոսքը թռչունի նման բան է, դուրս թռավ- էլ չես բռնի»£ Ինձ մնում է շուռ տալ խոսակցության թեման, որպեսզի նա կրկին չանդրադառնա իմ դպրոցական գործերին£